Ամբողջ աշխարհի հարյուրավոր գետերի ջրերում՝ Թեմզայից մինչև Տիգրիս հակաբիոտիկների վտանգավոր բարձր քանակություն է պարունակվում: Դրա պատճառով բակտերիաները դրանցից շատերի նկատմամբ կայուն են դառնում՝ բուժումը պակաս արդյունավետ դարձնելով:
Այս մասին նշվում է University of York-ի մասնագետների նոր հետազոտությունում:
«Կայունության շատ գեներ, որոնք մենք հանդիպում ենք մարդկային պաթոգենների մոտ ծագում են շրջակա միջավայրի բակտերիաներից», – ասել է բրիտանական University of Exeter-ից պրոֆեսոր Ուիլյամ Գեյզը: Այդ հետազոտությանը նա չի մասնակցել , սակայն արդեն երկար ժամանակ զբաղվում է հակամիկրոբային դեղերի նկատմամբ կայունության խնդրի ուսումնասիրմամբ:
Գիտնականների խոսքով՝ բժշկական դեղերը մարդու և կենդանիների թափոնների միջոցով հայտնվում են գետերում և հողի մեջ, ինչպես նաև թափվում են մաքիչ կառույցներից և դեղագործականա ձեռնարկություններից: Որոշակի շրջաններում հակաբիոտիկների մակարդակը շրջակա միջավայրում բավականին բարձր է, որպեսզի լուրջ ազդեցություն ունենա ռեզիստենտության զարգացման վրա:
Հետազոտությունը, որը ներկայացվել է Հելսինկիում «Շրջակա միջավայրի թունաբանություն և քիմիայի հանրություն» համաժողովին, ցույց է տվել, որ աշխարհի ամենահայտնի գետերից մի քանիսը, այդ թվում Թեմզան, աղտոտված են հակաբիոտիկներով, որոնք օգտագործվում են լուրջ ինֆեկցիաների դեմ բուժման համար:
Ավստրիայում Դունայից վերցրած նմուշներում գիտնականները 7 հակաբիոտիկներ են գտել, այդ թվում կլարիտրոմիցին, որն օգտագործվում է շնչուղիների ինֆեկցիաների համար, այդ թվում պնևմոնիայի և բրոնխիտի: Դունայում այս հակաբիոտիկների մակարդակը 4 անգամ գերազանցում է անվտանգ համարվող մակարդակը:
Դանուբը, որը մեծությամբ երկրորդ գետն է Եվրոպայում, այժմ ամենաաղտոտված գետն է մայրցամաքում: Ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայում այն վայրերի 8 տոկոսում, որտեղ վերցվել էին նմուշներ, հակաբիոտիկների մակարդակը գերազանցում էր անվտանգության սահմանները:
Թեմզան, որը սովորաբար համարվում է Եվրոպայի ամենամաքուր գետերից մեկը, աղտոտված էր 5 տեսակի հակաբիոտիկների խառնուրդով, ընդ որում՝ ցիպրոֆլոքսացինի մակարդակը, որն օգտագործվում է մաշկային և միզատար ուղիների վարակները բուժելու համար, ավելի քան 3 անգամ գերազանցել է անվտանգության շեմը:
Գիտնականները թեստավորել են 711 վայր 72 երկրներում և հայտնաբերել դրանցում 65 տոկոսի չափով հակաբիոտիկներ: 111 վայրերում հակամիոտիկների ծավալը գերազանցում էր անվտանգության շեմը, ընդ որում՝ ամենաաղտոտված մասերում դրանց կենտրոնացումը գերազանցում էր անվտանգության սահմանները 300 անգամ:
Սակայն խնդիրն այն էր, որ անգամ հակաբիոտիկներով աղտոտվածության ցածր մակարդակը կարող է խթանել դիմադրության զարգացումը:
Հետաքրքրական է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների գետերում հակաբիոտիկների կոնցենտրացիան սովորաբար ավելի բարձր է: Ամենավատ ցուցանիշներն Ասիայում և Աֆրիկայում են: Դրանց առավելագույն մակարդակը գրանցվել է Բանգլադեշում, որտեղ մետրոնիդազոլը, որն օգտագործվում է հեշտոցային վարակների բուժման համար, ավելի քան 300 անգամ գերազանցոել է անվտանգության մակարդակը. դրա հետքերը հայտնաբերվել էին բուժհիմնարկների մոտակայքում, որոնցում ցածր եկամտով երկրներում հիմնականում չկան դեղամիջոցների հեռացման համար հատուկ տեխնոլոգիաներ:
Անմիջապես գետերում թափվող կոյուղաջրերի սխալ հեռացումը, օրինակ, Քենիայում, ևս հանգեցնում է հակաբիոտիկների բարձր կոնցենտրացիայի: Քենիայի որոշ հատվածներում դրանց կոնցենտրացիան 100 անգամ գերազանցում է անվտանգության մակարդակը: