Տիկնիկի կերպար և ո՛չ բարձրակրունկին. 2019–ի ամռան նորաձևությունը կզարմացնի հայուհիներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Տիկնիկի կերպար և ո՛չ բարձրակրունկին. 2019–ի ամռան նորաձևությունը կզարմացնի հայուհիներին. armeniasputnik.am

Նորաձևության բլոգեր, «Հայկական ապրանքանիշներ» նախագծի ղեկավար, Mashroom բյութի բլոգի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը կարծում է, որ էկլեկտիկան շարունակում է ժամանակակից նորաձևությունը տարբերող առանձնահատկություն մնալ։

Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ յուրաքանչյուր սեզոնի ընթացքում լինում են նորույթներ, բայց կան նաև ընդհանուր միտումներ, որոնք ոճաբանները դասակարգում են ըստ տասնամյակների։

«Օրինակ` միմյանցից խիստ տարբերվում էր 60, 70, 80-ականների նորաձևությունը: Յուրաքանչյուր տասնամյակը նշանավորվել է իր ոճով և միայն իրեն բնորոշ միտումներով, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում: Այսօր մենք այն փուլին ենք հասել, երբ նորաձև կարող է լինել ամեն բան, այսինքն ժամանակակից նորաձևության առանձնահատկությունն իր էկլեկտիկայի մեջ է», – նշեց բլոգերը (էկլեկտիկա – տարբեր ոճերի, մոտեցումների, գաղափարների, երբեմն անհամատեղելի թվացող տարրերի ընտրողական համատեղում, միավորում, մեկտեղում. խմբ.):

Նրա խոսքով` այսօր յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչն առավել օպտիմալ է համարում տվյալ պահին, տվյալ միջոցառման համար, այն, ինչը արտահայտում է իր տրամադրությունը, զգացմունքը, ուղերձը, որը մարդը փորձում է փոխանցել հասարակությանն իր ոճի և արտաքին տեսքի օգնությամբ: Քանի որ նորաձևությունը, նախևառաջ, ինքնարտահայտման ձև է:

«Էկլեկտիկան շարունակում է արդիական մնալ, սակայն այսօր նորաձև է համարվում 90–ականների նորաձևությունը, մասնավորապես, ուրբանիստական ոճը, որը գլխավորապես ասոցացվում է այնպիսի երաժշտական ժանրերի մշակույթի հետ, ինչպիսիք են ռեփը և հիփ–հոփը», – ասաց նորաձևության բլոգերը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am