Հունիսի 1-ին վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կայացավ Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրի բացման պաշտոնական բացումը: Տարածքի բարեկարգումն ամբողջությամբ իրականացրել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Զբոսահամալիրի վերակառուցման ընթացքում հաշվի են առնվել երևանցիների և հատկապես քաղաքի փոքրիկ բնակիչների ցանկությունները:



Զբոսայգու վերանորոգումը և հանգստի նոր գոտու ստեղծումը մեծ իրադարձություն է քաղաքի բնակիչների համար: Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։


![]()
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև քաղաքի բնակիչներ, հյուրեր:
Ամբողջությամբ՝ tert.am





