ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացառիկ հաջողակ մարդ է: Դա պայմանավորված է ոչ միայն նյութական ձեռքբերումներով: Նրա դուստրը՝ Իվանկան, գեղեցկուհի է, խելացի և աշխատասեր: Իսկ ամենակարևորը, ի տարբերություն հորը, նա կարողանում է բոլորին դուր գալ: Այդ պատճառով էլ քաղաքագետները Իվանկային անվանում են «Թրամփի աստղ». նրանք գտնում են, որ Իվանկայի մասնակցությունը մեծապես նպաստել է հոր հաղթարշավին:
Հաշվի առնելով, որ Իվանկան «հոր կտորն է», այսինքն, բացարձակ հավակնոտ է և իշխանասեր, ամերիկացիները, դեռ մեկ անգամ չէ, որ կվայելեն նրա ջերմությունը: Չար լեզուները կատակում են, որ հենց Իվանկան է դառնալու իրական Առաջին տիկինը և ոչ թե խորթ մայրը՝ Մելանյան: Մնում է սպասել…
tatler.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը