«Արմենիա TV»-ով հետարձակվող I like it մանկական երաժշտական նախագծում հաղթեց Սոնա Ռուբենյանի թիմից 8-ամյա Լինա Ադիբեկյանը։
Նախագծի ավարտից անմիջապես հետոTert.am Life-ը զրուցել է ինչպես հաղթողների, այնպես էլ երաժշտական նախագծի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի և հաղորդավարների հետ։
Սուպեր եզրափակիչ անցել էին Միհրան Ծառուկյանի թիմից Արման Մուրադյանը, Նիկ Էգիբյանի թիմից Բրունոն, իսկ Սոնա Ռուբենյանի թիմից Լինա Ադիբեկյանը։ Չնայած հաղթանակը բաժին հասավ Լինային, սակայն մյուս երկու մասնակիցները ևս ձեռնունայն չմնացին։ Նվերներ, մասնակցության հավաստագրեր և հետագայում էլի եթերներում հայտնվելու հնարավորություն։
Հաղթող մասնակից՝ Լինա Ադիբեկյանին «Արմենիա TV»-ն նվիրեց մեկ երգ և մասնակցության ուղեգիր Սոչիում կայանալիք «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը։
Չնայած բազմաթիվ շնորհավորանքներին, ամեն դեպքում, Լինան մի քիչ շփոթված էր։ Փոքրիկին, հատկապես տպավորել էր այն հանգամանքը, որ իրեն փողոցում սկսել են ճանաչել։ Ծիծաղելով ու հուզված 8-ամյա Լինան ասաց․ «Շատ ուրախ եմ, որ արդեն դրսում ինձ ճանաչում են ու ասում են I like it-ի Լինան է»։
Ավելի մանրամասն՝ life.tert.am