Ի՞նչ կանոնների է պետք հետևել շոգ եղանակին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կանոնների է պետք հետևել շոգ եղանակին

Առաջիկայում կանխատեսվում է Երևանում և Արարատի մարզում օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +39, ինչը օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է համարվում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետները հայտնել են, թե շոգ եղանակին ինչ կանոնների արժի հետևել:

Շոգին մարդու օրգանիզմի վրա ազդող հիմնական բացասական գործոններից են՝ օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության սահմաններում փողոց դուրս չգալ ժամը 12-ի և 17-ի միջակայքում, գլխարկ դնել և բնական գործվածքից բաց երանգների հագուստ հագնել, ինչպես նաև ալկոհոլ չօգտագործել:

Դրանից բացի, խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ ցնցուղ ընդունել և նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Նշվում է, որ դեղամիջոցները պետք է ընդունել բացառապես բժշկի նշանակմամբ:

news.am