Ցերեկային քունը երեխաներին ավելի խելացի է դարձնում. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ցերեկային քունը երեխաներին ավելի խելացի է դարձնում. հետազոտություն

Փենսիլվանիայի համալսարանի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցերեկային քունը դրական է անդրադառնում երեխայի կոգնիտիվ ունակությունների վրա:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 10-ից մինչև 12 տարեկան շուրջ 3 հազար երեխաների տվյալները: Գիտնականները հաշվի են առել այնպիսի գործոնները, ինչպես երեխայի սեռը, դպրոցի գտնվելու վայրը, ծնողների կրթական մակարդակը, ինչպես նաև գիշերային քնի տևողությունը:

Պարզվել է, որ ցերեկը քնող դեռահասներն իրենց ավելի երջանիկ են զգում այն հասակակիցների համեմատությամբ, որոնք միայն գիշերն են քնում: Դրանից բացի, նրանց մոտ ավելի ուժեղ է զարգացած ինքնավերահսկումը, իսկ IQ-ի մակարդակն ավելի բարձր է:

Ցերեկային քնի և կոգնիտիվ ունակությունների միջև առավել ակնհայտ կապ է հայտնաբերվել 12 տարեկան երեխաների շրջանում. այս խմբում առաջադիմությունը 7,6 տոկոսով  բարձր էր:

Նշվում է նաև, որ ցերեկային քունն օգնում է կրճատել այն ժամանակը, որը դեռահասները հատկացնում են գաջեթներով զբաղվելուն:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում:

news.am