Ուկրաինացի հայտնի երգչուհի Անի Լորակը, որը վերջերս է բաժանվել ամուսնուց, հայտնվել է ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում։ Նա աշխատանքից ազատել է իր թիմին և անակնկալ է խոստացել երկրպագուներին։
SUPER պարբերականի տվյալով` երգչուհին որոշել է հրաժեշտ տալ անփոխարինելի ու երկար տարիներ իր հետ աշխատած համերգային տնօրեն Միխայիլ Ուսպենսկիին, նրա կնոջը` Եկատերինային, որը կատարում էր PR-մենեջերի գործառույթները, ինչպես նաև օգնական–ադմինիստրատորին։ Որոշման պատճառը Լորակը չի հայտնել, սակայն տարածված լուրերի համաձայն` դա կապված է «նրանց նկատմամբ վստահությունը կորցնելու հետ»։
Նշվում է, որ երգչուհին կասկածի տակ է դրել իր համերգային մենեջերի ֆինանսական սխեմաները։ Բանն այն է, որ Լորակի համերգային գրաֆիկը էապես կրճատվել է. ելույթներ են նախատեսվում միայն օգոստոսին։
40 տարեկան Լորակն այժմ ԱՄՆ–ում է, որտեղից Instagram–ի իր հետևորդներին հայտնում է, որ «նոր կյանք» է սկսում։
Լորակը լուսանկար է հրապարակել` ակնարկելով, որ շուտով անակնկալ է սպասում երկրպագուներին։
«Շուտով նոր երգ կլինի։ Նոր կյանք։ Պատրա՞ստ եք», – լուսանկարին կից գրել է երգչուհին։