Ճապոնացի սելեկցիոներներն ստացել են բալենու նոր սորտ՝ աշխարհում ամենախոշոր պտուղներով, որոնց տրամագիծը հասնում Է շուրջ 3 սանտիմետրի: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:
Սորտը, որն ստացել Է «Յամագատայի կարմիր թագավոր» անվանումը, բուծվել Է Յամագատայի համանուն պրեֆեկտուրայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ բուծողի նպատակն Է եղել ստանալ բավականին մեծ չափի պտուղներ, քանի որ Ճապոնիայից դուրս բալենու պտուղների հենց այդ տեսակն Է առավել ժողովրդականություն վայելում:
Ընտրասերիչներին հաջողվել Է ստանալ բալենու սորտ, որի պտուղները չափերով հասնում են շուրջ 3 սանտիմետրի եւ ամենախոշորն են աշխարհում: Այդ սորտի բալի վաճառքն արտասահմանում, մասնավորապես, Չինաստանում եւ Հարավային Կորեայում, սպասվում Է մոտավորապես երեք տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
直径約3cm 世界最大級のさくらんぼ 名前は「やまがた紅王」 #nhk_news https://t.co/giboCv0ln9
— NHKニュース (@nhk_news) June 4, 2019