Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները. hetq.am

«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 9 արտադրողի Լոռի տեսակի պանիր՝ պարզելու արդյոք դրանք պարունակու՞մ են բուսական յուղ և հակաբիոտիկներ:

Պանիրները փորձաքննության ենք ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ներկայությամբ:

Աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր է։ Բաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ:

Չի պարունակում բուսական յուղ:

Պանիրը Մաքսային միության «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա է:

Մայիսի 13-ին «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել 9 արտադրողի Լոռի պանիր:

Փորձաքննության ներկայացված պանիրներն են՝

Նմուշ N1 «Ապարան»

Նմուշ N2 «Չանախ»

 

Նմուշ N3 «Ալաշկերտ»

 

Նմուշ N4 «Բանդիվան»

Նմուշ N5 «Մարիաննա»

 

Նմուշ N6 «Իգիթ»

 

Նմուշ N7 «Կալինինո»

 

Նմուշ N8 «Էլոլա»

 

Նմուշ N9 «Սևան կաթ»

Քանի որ պանիրները խանութներում վաճառվում էին կտորներով և արդեն իսկ խախտված էր ամբողջականությունը, հետևաբար փորձաքննել ենք միայն դրանցում բուսական յուղի և հակաբիոտիկների առկայությունը:

Դրանցից մեկը՝ նմուշ N9` «Սևան Կաթը» պարունակում էր բուսական յուղ, ինչը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, համարվում է կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության:

Ամբողջությամբ՝ hetq.am