Ջրային լորտու (լատ.՝ Natrix tessellata):
Պալլասի մագլցող սահնօձ (լատ.՝ Elaphe sauromates), քառաշերտ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի (լատ.՝ Elaphe) ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։
Կապարագույն իժանման սահնօձ (լատ.՝ Coluber nummifer), կապարագույն սահնօձ, բազմերանգ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հեղինակների կողմից դասվում լատ.՝ Hemorrhois կամ լատ.՝ Coluber ցեղերին։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարգերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։
Ջրային լորտու (լատ.՝ Natrix tessellata):
Կովկասյան կատվաօձ կամ Իբերական կատվաօձ (լատ.՝ Telescopus fallax), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի կատվաօձերի ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն նաև՝ լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։
Օձակերպ մողես:
Պալլասի մագլցող սահնօձ (լատ.՝ Elaphe sauromates):
Անդրկովկասյան սահնօձ (լատ.՝ Elaphe hohenackeri), Հոհենակերի մագլցող սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ:
Սովորական լորտու (Natrix natrix):
Արևմտյան վիշապիկ (Eryx jaculus), վիշապների ընտանիքի փորող վիշապիկների ենթաընտանիքի հնէամիջերկրածովային փորող վիշապիկների (Eryx) ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում և ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում։
Ջրային լորտու (լատ.՝ Natrix tessellata), շախմատանախշ լորտու, շախմատօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտուների (լատ.՝ Natrix) ցեղի օձ։ Ջրանցքային լորտուն ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն՝ նաև լեռներում։ Տարածված է տարբեր ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու։