Նրա ձեռագիրը չես շփոթի ոչ մի ռեժիսորի ձեռագրի հետ, նա սիրում է տաք գույներ, և համեմում իր ֆիլմերը դրանցով: Նա խենթ է, շատ խենթ, երբեմն…ոչ՝ միշտ ապշեցնող և այնքա՜ն, այնքա՜ն սիրելի…
Այսօր խոսքը գնալու է իսպանացի վարպետ Պեդրո Ալմոդովարի մասին…
Պեդրո Ալմոդովար Կաբալլերոն ծնվել է 1949 թ.Կալսադա դե Կալատրավա քաղաքի, Կաստիլիա-Լա Մանչա համայնքում, Իսպանիա:
Մինչև 8 տարեկանը տղան ընտանիքի հետ ապրել է այդտեղ, իսկ ավելի ուշ Ալմադովարների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիայի հարավ-արևմուտք:
Ալմոդովարի ծնողները հավատացյալներ էին, և փորձում էին որդու մեջ էլ հավատ սերմանել, բայց…
Տղայի ընտանքիը միշտ ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով փոքրիկ Պեդրոն ստիպված սովորում էր միաժամանակ երկու կաթոլիկ դպրոցներում, այսինքն՝ անվճար կրթություն էր ստանում: Տղան, սակայն, այդպես էլ չի արդարացնում ծնողների հույսերը. Պեդրոյի՝ կյանքի մասին պատկերացումները ամբողջովին տարբերվում էին ծնողների հայացքներից:
Կինոյից զատ Պեդրոն հետաքրքրվում էր նաև երաժշտությամբ և պատմություններ էր գրում, որոնք տպագրվում էին տարբեր ալմանախներում:
Մի օր Ալմոդովարը թատրոն է այցելում: Այս նոր ու չբացահայտված ոլորտն այնքան է գերում նրան, որ նա չի կարողանում մտածել ոչ մի այլ բանի մասին: Նա ընդունվում է “Los Goliardos” թատերական խմբակ, և սկսում դերասանությամբ զբաղվում:
Ամբողջությամբ՝ vnews.am