Հրապարակվել է «Աստղերի մոտ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է «Աստղերի մոտ» ֆիլմի առաջին թրեյլերը

Հրապարակվել  է «Ad Astra»/«Աստղերի մոտ» ֆանտաստիկ ժանրի նոր ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում են Բրեդ Փիթն ու Թոմի Լի Ջոնսը, իսկ ռեժիսորն է Ջեյմս Գրեյը: Ֆիլմի հիմքում ինժեներ Ռոյ Մըքբրայդի և նրա հոր պատմությունն է: Ռոյը ուղևորվում է տիեզերք՝ գտնելու հորը, որը կորել է դեռ 20 տարի առաջ, երբ փորձում էր կյանք գտնել երկիր մոլորակից այնկողմ: Ռոյ Մըքբրայդի դերում Բրեդ Փիթն է, իսկ հոր դերում՝ Թոմի Լի Ջոնսը:

Կկարողանա՞ արդյոք Ռոյը 20 տարի անց գտնել հորը… Ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերին: