Cluber.com.ua կայքը գրում է, որ հագուստի միջոցով կարելի է հասկանալ մարդու տրամադրությունը:
Կարմիր՝ ուշադրության պակաս: Պատրաստվեք երկար լսել: Հաճոյախոսություններ արեք:
Կապույտ՝ լուծումների որոնում: Պրոֆեսիոնալների սիրելի գույնն է: Կապույտի նուրբ երանգը հանգստացնում է ուղեղը և օգնում է կենտրոնանալ: Նրանց հետ վստահորեն քննարկեք թվեր, սխեմաներ, խոսեք կարճ և կոնկրետ:
Դեղին՝ սիրում է շփում: Կարող եք ընկերական հարաբերությունների հույս ունենալ: Խոսեք ստեղծագործական մտքերի մասին: Ուշադիր եղեք՝ եթե դեղինը համադրված է սևի հետ, զրուցակիցը փոփոխական տրամադրություն ունի:
Կանաչ՝ ձգտում է ներդաշնակության: Եթե մարդ սիրում է կանաչ հագուստ կրել, դա խոսում է հանգստության նկատմամբ նրա ձգտման մասին: Ուրախ միջոցառումներին նրան դժվար թե հանդիպեք, իսկ հարմարավետ միջավայրում երեկո անցկացնելու գաղափարը նրան դուր է գալիս:
Մանուշակագույն՝ կյանքի իմաստի փնտրտուք: Այս մարդկանց հետ կարելի է քննարկել հոգևոր զարգացման և կյանքի իմաստի վերաբերյալ թեմաներ: Նրանք հաճույքով ժամանակ կանցկացնեն՝ խոսելով շրջակա միջավայրի, սննդի էկոլոգիայի մասին:
Նարնջագույն՝ ուրախության և հաճույքի ձգտում: Կարող եք հանգիստ խոսել ֆիզիկական հարմարավետության մասին: Եթե զրուցակիցը համադրում է նարնջագույնը սևի հետ, ապա նրան հետաքրքրում են անհարմարության հետ կապված հարցեր:
Վարդագույն՝ ձգտում նրբության և սերնդի շարունակության: Այս մարդիկ ռոմանտիկ են: Նրանց փաստեր պետք չեն, միայն հետաքրքիր պատմություններ:
Սև՝ դոմինանտության ձգտում: Անպայման հիշեցրեք, որ առանց նրանց հնարավոր չէ: Չի սիրում պատմություններ ուրիշների վառ իրադարձությունների, շրջագայությունների մասին: Մի ծանրաբեռնեք ձեր ուրախությամբ: Պատրաստ չեն ընդունել նորը և ստեղծագործականը:
Շագանակագույն՝ առաջնահերթ է կայունությունը: Այսպիսի մարդկանց հետաքրքրում են ամուր, հուսանելի և հավատարիմ մարդիկ:
Սպիտակ՝ հատուկ լինելու ձգտում: Պատրաստ են քննարկել փոփոխությունների թեմաներ, սովորել, միայն թե պետք է նրանց ձեռք տալ: Իրենց կյանքի հաջորդ փուլում տրամադրված չեն «գրկախառնության» քիչ ծանոթ մարդկանց հետ:
Մոխրագույն՝ առանձնացում: Եթե զգեստապահարանում գերակայում է մոխրագույնը, ապա տվյալ շրջանում անձի մոտ թեթև դեպրեսիա է առկա, նա էներգիայի պակաս ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը