Ռուսաստանը նկարահանում է «Չեռնոբիլի» իր տարբերակը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը նկարահանում է «Չեռնոբիլի» իր տարբերակը

«Գահերի խաղից» մինչև «Չեռնոբիլ» ՝HBO-ի նոր աղմկահարույց նախագիծը, որը պատմում է մարդկությանպատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր միջուկային աղետի մասին,  բուռն քննարկումների, ինչպես նաև՝ դժգոհությունների ալիք է բարձրացրել:

Ռուսաստանը նկարահանում է սերիալի իր տարբերակը, և այն խոստանում է լինել անկեղծ, շատ անկեղծ: Նոր տարբերակում որպես աղետի մեղավոր հանդես է գալու ամերիկյան Կենտրոնական Հետախուզական գործակալությունը:

Հայտնի է, որ նկարահանումները սկսվել են Բելառուսում, և ռեժիսորն է Ալեքսեյ Մուրադովը:

Ամերիկյան տարբերակը 1986 թ. Ուկրաինայի Կիևի մարզի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած աղետի հարցում մեղադրում է ռուսներին, պնդելով, որ վերջիններս թե՛ աղետի ժամանակ և թե՛ դրանից հետո, չեն միջամտել և ճիշտ օգնություն չեն ցուցաբերել տուժածներին:

Ռուսական տարբերակը կպատմի Պետական անվտանգության կոմիտեի գործակալի մասին, որը հերոսաբար փորձում էր կանխել դավադրությունը, որի մեղավորն իբրև թե Կենտրոնական հետախուզական գործակալությունն է:

Որոշ աղբյուրներ պնդում են, որ ամերիկացիները ներկա են եղել վթարին, և շատ մասնագետներ հաստատում են այդ պնդումը, ասելով, որ պայթյունի ժամանակ հակառակորդի Հետախուզական գործակալության աշխատակիցներից մեկն այնտեղ էր:

«Չեռնոբիլ» սերիալը գլխավորում է IMDb կայքի բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը: Վերջինս ստվերում է թողել անգամ Game of Thrones և Breaking Bad հեռուստասերիալները:

Hollywood Reporter-ը հայտնում է, որ ռուսական տարբերակի նկարահանումների համար Մշակույթի նախարարությունը հատկացրել է 460 000 դոլար:

vnews.am