Ընդամենը 7 պարզ կանոններին հետեւելը կօգնի 79 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
JAMA Network Open-ում հրապարակված հոդվածում նշված է, որ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան կոչ է անում ծխելուց հրաժարվել, սնունդը հավասարակշռել, ուշադրություն հատկացնել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, նորմալ քաշ պահպանել: Կարեւոր գործոն է շաքարի եւ խոլեստերինի, ինչպես նաեւ զարկերակային ճնշման մակարդակի ցուցանիշների վերահսկողությունը:
Այս պարզ կանոններին հետեւելու արդյունավետությունն ապացուցել են Փենսիլվանիա նահանգի համալսարանի մասնագետները: Գիտնականները վերլուծել են ավելի քան 74 հազար մարդու տվյալները, որոնք Kailuan հետազոտության շրջանակում մասնակցել են տարբեր կլինիկական փորձարկումների: