Dine Sky Armenia-ն առաջարկում է ընթրել երկնքում՝ ավելի բարձր քան Սֆինքսն է, Կոլիզեյումը, Հաղթական կամարը կամ Մայր Հայաստանի արձանը:
55 մետր բարձրության վրա սեղան գցելու միտքը ծնվել է 2 տարի առաջ: Այս ընթացքում թիմն աշխատել ու կատարելագործել է նախագիծը, իսկ հունիսի 20-ից արդեն Հայաստանի ամենամեծ «օդային սեղանի» շուրջ կհավաքվեն տեղացի և օտարերկրյա հյուրերը:
«Գետնից բարձր» ընթրել ցանկացողները կարող են վայելել տեղում պատրաստվող ուտեստներն ու չանհանգստանալ անվտանգության մասին: Ճոպաններն ամուր են, համակարգն՝ անվտանգ, կռունկավարն էլ 6 ամիս Արաբական Միացյալ Էմիրություններում է վերապատրաստվել:
Կենդանի երաժշտությամբ ռոմատիկ ընթրիքից մինչև ծննդյան տոն և նշանադրություն. երևանյան երկնքում 1 և կես ժամանոց նախաճաշ կամ ընթրիք կարելի է ամրագրել տեղում, զանգով կամ օնլայն՝ dinesky.com կայքում:
Պատասխանատուներն ասում են՝ սա սեզոնային նախագիծ չէ. երբ ձմեռը մոտ լինի, Dine Sky Armenia-ն անակնկալ էլ կանի: Իսկ մինչ այդ ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: