
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։
Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին ընտրություններում այս քաղաքներում զույգ քաղաքապետեր են ընտրվել՝ կին և տղամարդ, հիմնականում քրդական կուսակցության ներկայացուցիչներ)։ Հանդիպման ժամանակ քաղաքապետերին Զաքարյանը հրավիրել է ներկա գտնվել խաղերի բացմանը Երևանում, ինչպես նաև քննարկել են Երևան-Վան կանոնավոր չվերթ կազմակերպելու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: