Ինչպես խնամել նոր արված դաջվածքները
Advertisement 1000 x 90

Ինչպես խնամել նոր արված դաջվածքները

Դաջվածքներն այսօր շատ տարածված են։ Սակայն դաջվածք անելիս անհրաժեշտ է հիշել, որ դրանք կարող են առողջությանը լուրջ վնաս տալ, հետևաբար՝ պետք է հետևել անվտանգության մի շարք կանոնների։

Նախ, պետք է վստահելի տատու-սրահ դիմել՝ վստահելի մասնագետի, ով կաշխատի մաքուր, և որևէ վարակ չեք ստանա։ Ապա կարևոր է ճիշտ խնամել դաջվածքը՝ այն անելուց հետո առնվազն մի քանի օրերի ընթացքում։

Ձեռք մի տվեք դաջվածքին կեղտոտ ձեռքերով

Դաջվածք անելուց հետո մինչև 6 շաբաթ այն վերք է, որը պետք է լավանա, և ինչպես յուրաքանչյուր վերքի՝ դրան ևս կեղտոտ ձեռքերով դիպչել չի կարելի։

Լվացեք դաջվածքը հակաբակտերիալ օճառով

Դաջվածք անելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է լվանալ հակաբակտերիալ օճառով։ Սակայն պետք է հիշել, որ դաջվածքը միայն լվանալ է պետք, սրբիչով չի կարելի չորացնել այն անելուց հետո մի քանի օրերի ընթացքում։

Հատուկ քսուք օգտագործեք

Լավ մասնագետը դաջվածք անելուց հետո անպայման հատուկ քսուքներ կնշանակի՝ այն խնամելու համար։ Նման քսուքները արագ լավացնում են վերքը և թույլ չեն տալիս վարակներին՝ ներթափանցել դրա մեջ։ Դրանք պետք է օգտագործել դաջվածքն անելուց հետո ամենաքիչը 7 օրվա ընթացքում։

Թողեք՝ դաջվածքը «շնչի»

Դաջվածքից հետո մասնագետը հատուկ ժապավեն է դնում դրա վրա՝ պաշտպանելու համար։ Սակայն այն պետք է 3-4 ժամը մեկ փոխել, որպեսզի դաջվածքը կարող է օդի հետ հարաբերվել։

Խուսափեք արևի ճառագայթներից

Տատու-մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս դաջվածք անել աշնանը։ Դրան հաջորդում է ձմեռը, և դաջվածքը հնարավորինս պաշտպանված է արևի ուղիղ ճառագայթներից։ Եթե ամռանն եք դաջվածք արել, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից դրա վրա և մի մոռացեք արևապաշտպան քսուք օգտագործել։

bujinfo.am