Ի՞նչ կարող են բուժել կաղամբի տերևները
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կարող են բուժել կաղամբի տերևները

Ըստ healthyfoodstar.com-ի՝ կաղամբի տերևները հատկապես արդյունավետ միջոց են բրոնխիտի, փտախտի, կոկորդի բորբոքումների, գլխացավերի, ճիճուների և թարախային խոցերի բուժման համար:

Կաղամբը կարող եք նաև օգտագործել հոդացավերի, ջլերի բորբոքման, վարիկոզային անթոների, միգրենի, ակնեի, այտուցվածության դեպքում:

Մանուշակագույն կաղամբն ամենաօգտակարն է, սակայն կաղամբի բոլոր տեսակներն էլ օգտակար են:

Մինչև վնասված, բորբոքված հատվածին դնելը՝ կաղամբի տերևները լավ լվացեք և չորացրեք: Ամրացրեք կաղամբը վիրակապի միջոցով և թողեք գիշերը մնա: Ամեն օր նոր վիրակապեր դրեք:

Վնասվածքներ

Վնասվածքները բուժելու համար կաղամբի տերևները լավագույն միջոցն են: Լվացեք տերևները և հարթեցրեք դրանք՝ շշի կամ գրտնակի միջոցով, այնուհետև, օգտագործելուց առաջ մի քանի վայրկյանով տեղադրեք միկրոալիքային վառարանի մեջ:  Այս ամենից հետո կաղամբի տերևը դրեք վնասված հատվածի վրա և ամեն երկու ժամը մեկ փոխեք:

Փորկապություն և ստամոքսի խոց

Կարող եք ձերբազատվել փորկապությունից, եթե ամեն անգամ սնունդ ընդունելու միջակայքում 1 կամ 2 բաժակ կաղամբի հյութ խմեք: Այս հյութը հրաշալի է նաև ստամոքսի խոցը բուժելու համար:

Գլանների բորբոքում

Գլանների բորբոքման դեպքում կաղամբի տերևները նույնպես շատ օգտակար են: Կաղամբի 3 տերևները դրեք ցավոտ հատվածներին և թողեք մնա ամբողջ գիշեր: Կրկնեք այս գործողությունը՝ մինչև առողջական վիճակը վերականգնվի:

Սակավարյունություն

Կաղամբը պարունակում է հանքային աղեր, վիտամիններ և քլորոֆիլներ:  Ահա թե ինչու սակավարյունությամբ տառապող մարդիկ պետք է տապակած կամ հում կաղամբ ուտեն: Այս մարդիկ պետք է նաև օրական 2 բաժակ կաղամբի հյութ խմեն, որը հեշտությամբ կարող են ինքնուրույն պատրաստել հյութաքամիչով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը