5 oլիգարխ, որ հարստացել են 40 տարեկանից հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 oլիգարխ, որ հարստացել են 40 տարեկանից հետո

Շատերն արդեն 30 տարեկանում սկսում են քննադատաբար մոտենալ իրենց կյանքին և զղջում են, որ դեռ չեն հասցրել արժանի որևէ բան անել։ Ուղեղում կպչուն միտք է հայտնվում, որ ժամանակն անցել է, և մնում է միայն համակերպվել եղածի հետ։ Իրականում այդպես չէ։ Այս մարդկանց պատմություններն ապացուցում են, որ սեփական գործ սկսելու համար երբեք ուշ չէ, հաջողությունը կգա, բայց մի փոքր ուշ։

McDonald’s-ի հիմնադիր Ռեյ Կրոկ

Portrait of McDonald's owner Ray Kroc eating hamburger in front of Neon sign outside restaurant (Photo by Art Shay//Time Life Pictures/Getty Images)

Իր «McDonald’s. ինչպես է ստեղծվել թագավորությունը» գրքում նա գրում է. «1954թ. ես 52 տարեկան էի։ Ես հիվանդ էի դիաբետով և արթրիտով։ Լեղապարկիս և վահանաձև գեղձիս մի հատվածը հետացրել էին։ Բայց ես հավատում էի ապագային»։ Ճակատագրական պահը վրա հասավ, երբ 52 տարեկանում Կրոկը ծանոթացավ Մակդոնալդ եղբայրների հետ։

Ford Motor Company-ի հիմնադիր Հենրի Ֆորդ

While other auto makers wanted to design luxury cars, Henry Ford designed a car that anyone could afford. Here he is standing by that very car. From the collections of The Henry Ford and Ford Motor Company.

Մինչև 36 տարեկան հասակը Հենրի Ֆորդն աշխատում էր Էդիսոնի ընկերությունում՝ որպես ինժեներ-մեխանիկ։ Առաջին ավտոմեքենան նախագծել էր 30 տարեկան հասակում, իսկ իր ընկերությունը բացեց 10 տարի անց։ Ընկերությունը մեծ ճանաչում ստացավ 1908թ., երբ թողարկվեց Ford T մոդելը։ Այդ պահին Հենրի Ֆորդը 45 տարեկան էր։ Այս մասին մանրամասներ Հենրի Ֆորդը գրել է «Իմ կյանքը, իմ հաջողությունները» գրքում։

Նյու Յորքի քաղաքապետ, Bloomberg լրատվական գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգ

1121

39 տարեկան հասակում ապագա միլիոնատեր Մայքլ Բլումբերգը հայտնվեց փողոցում։ «Դժվար է հավատալ, բայց ամենը տեղի էր ունենում հենց ինձ հետ։ Ես 39 տարեկան էի, ես լսեցի՝ ազատ ես։ Ես մնացի առանց աշխատանքի, որը վերջին 15 տարիների ընթացքում իմ կյանքն էր դարձել։ Հաջորդ առավոտ ես սկսեցի աշխատել նոր ընկերության՝ Bloomberg-ի ստեղծման վրա։ Ամեն ինչ հենց այսպես սկսվեց»,- իր գրքում գրել է նա։

Ներդրող Ջորջ Սորոս

epa02552432 George Soros, Chairman of Soros Fund Management speaks before a panel session at the 41st Annual Meeting of the World Economic Forum, WEF, in Davos, Switzerland, 27 January 2011.The overarching theme of the World Economic Forum, WEF, annual meeting is 'Shared Norms for the New Reality'. The forum takes place from 26 to 30 January 2011. EPA/LAURENT GILLIERON

1960-ական թթ. վերջերին, երբ Սորոսն արդեն 40 տարեկան էր, ձգտելով ավելի բարձր դիրք զբաղեցնել Arnhold & S. Bleichroeder ընկերությունում, կարողացավ համոզել ընկերության ղեկավարներին երկու օֆշորային ֆոնդ բացել և դրանց ղեկավարումը հանձնել իրեն։ Ընկերությունում աշխատանքը նրան դրդեց սեփական ֆոնդ ստեղծելու մտքին։ Soros Fund Management-ը, որը հետագայում անվանվեց Quantum Fund, ոչ մի տարի վնաս չկրեց։ 1971թ. ֆոնդի ակտիվների արժեքը կազմում էր 12.5 մլն դոլար, իսկ մեկ տարի անց՝ 20 մլն դոլար։ Այս պահին Սորոսը 41 տարեկան էր։

Wal-Mart-ի հիմնադիր Սեմ Ուոլտոն

610a52424a36ff

Սեմ Ուոլտոնի՝ Նյուպորտում գտնվող փոքր խանութը ծաղկում էր 5 տարվա ընթացքում։ Սակայն անսպասելիորեն ամպրոպ սկսվեց. շենքի սեփականատերը հրաժարվեց երկարացնել վարձակալության պայմանագիրը։ Սեմը սարսափելի վիճակում էր։ 44 տարեկան հասակում նա ստիպված էր ամեն ինչ նորից սկսել։ Նա Նյուպորտից տեղափոխվեց Բենտոնվիլ և ամեն ինչ սկսեց զրոյից։ Նա հիմնեց Five & Ten Cents խանութը։ Այդպես ծնվեց ինքնասպասարկման սկզբունքով աշխատող սուպերմարկետի գաղափարը՝ առաջինն ԱՄՆ-ում և աշխարհում։ Այս միտքը Սեմին շատ հարուստ մարդ դարձրեց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 



Նման նյութեր