Ոսկորն ու կաշին են մնացել. Անջելինա Ջոլիի արտաքինը վախեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոսկորն ու կաշին են մնացել. Անջելինա Ջոլիի արտաքինը վախեցրել է երկրպագուներին

Օրերս հոլիվուդյան դերասանուհի, մոլորակի բոլոր տղամարդկանց երազանք Անջելիա Ջոլին հումանիտար առաքելությամբ այցելել է Կոլումբիա. նա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, գրում է Just Jared-ը` նշելով, որ Ջոլին եղել է Վենեսուելայի հետ սահմանին փախստականների համար նախատեսված ճամբարում և շփվել երեխաների հետ…

Փախստականների հետ հանդիպման ընթացքում արված լուսանկարները, որոնք հայտնվել են համացանցում, շոկի են ենթարկել երկրպագուներին: Նա չափազանց շատ է նիհարել:

Այնքան, որ շատ օգտատերեր նրան խնդրել են ավելի շատ ուտել և նույնիսկ ալկոհոլ օգտագործել. այն գիրացնում է և կարող է օգնել քաշ հավաքել: Տեսարանն, իսկապես, այնքան էլ հաճելի չէ. գեղեցկության ու կանացիության երբեմնի իդեալն այժմ ավելի շատ նման է կմախքի` մաշկ և ոսկորներ, որի վրա տեսանելի է ցանկացած երակ: Էլ չասած այն մաոին, որ նիհարությունը ծերացնում է նրան:

Կա´մ սթրեսի պատճառով, որը կապված էր Բրեդ Փիթից ամուսնալուծության հետ, կա´մ մեկ այլ պատճառով վերջին երկու տարիների ընթացքում դերասանուհին գրեթե չէր կարողանում ուտել: Եվ ահա արդյունքը. Անջելինա Ջոլիի արտաքին տեսքը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ճիշտ է, դերասանուհին այս առումով որևէ խնդիր չի տեսնում և նույնիսկ չի փորձում քաշ հավաքել: Ըստ ամենայնի, նրա համար հիմա կարևոր են բոլորովին այլ բանե. օրինակ` նրանց վերաբերմունքը, որոնք Instagram-ում գրում էին այն մասին, թե որքան բան է նա արել աշխարհի տարբեր անկյուններում աղքատներին օգնելու համար:

style.news.am