«Աշխարհի Փրիկչը» նկարը պահվում է սաուդացի գահաժառանգ արքայազնի զբոսանավում. Artnet
Advertisement 1000 x 90

«Աշխարհի Փրիկչը» նկարը պահվում է սաուդացի գահաժառանգ արքայազնի զբոսանավում. Artnet

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրիչը» (Salvator Mundi) նկարը, որը 2017 թվականին վաճառվել է 450 միլիոն դոլարով, պահվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի զբոսանավում:

Այս մասին հայտնել է Artnet պորտալը, որը մասնագիտացած է արվեստի ստեղծագործությունների շուկայի նորությունների բնագավառում, վկայակոչելով այն աղբյուրները, որոնք մասնակցել են նկարի վաճառքի գործարքի իրականացմանը:

Աղբյուրների տվյալներով՝ նկարը կգտնվի արքայազն Մուհամեդ բեն Սալմանին պատկանող Serene զբոսանավում այնքան ժամանակ, մինչեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակութային կենտրոն կառուցեն էլ Մադինայի նահանգի էլ Ուլայի տարածաշրջանում, որտեղ, ենթադրաբար, կցուցադրվի Լեոնարդոյի նկարը:

Bloomberg գործակալության տվյալներով՝ վերջին ժամանակներս սաուդացի գահաժառանգ արքայազնի զբոսանավը գտնվել է Շարմ Էլ Շեյխ աղողջավայրի շրջանում:

«Աշխարհի Փրկիչը» կտավը 2017 թվականի նոյեմբերին Նյու Յորքում 450 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում: The New York Times-ը պնդում էր, որ կտավի նոր տերը դարձել է սաուդացի արքայազն Բադր բեն Աբդալա բեն Մուհամեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը, սակայն զանգվածային լրատվամիջոցներում բազմիցս հայտնվել է տեղեկատվություն, որ կտավի իսկական գնորդը եղել է սաուդացի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: