Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը, ով երկար տարիներ հանդես չի եկել հայրենիքում, ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ:
Դերասանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
Թատերասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան օգոստոսի 28, 29, 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
«Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը պատմում է վերջին տարիների ընթացքում հեղինակի՝ բանտում անցկացրած տարիների մասին: