Սելֆին նպաստում է մաշկի ծերացմանը․ բացահայտում
Advertisement 1000 x 90

Սելֆին նպաստում է մաշկի ծերացմանը․ բացահայտում

Ամերիկյան կոսմետիկ հայտնի բրենդներից մեկի մասնագետները պարզել են, որ սելֆին նպաստում է մաշկի ծերացմանը։ Նրանք նշում են, որ «կապույտ» ճառագայթումը, որը արձակվում է գաջեթներից սելֆի անելիս, վատ ազդեցություն է թողնում մաշկի վրա։

Սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը նաև ծանր հոգեբանական ազդեցութուն կարող են ունենալ օգտատիրոջ վրա։ Նման քրոնիկ լարվածությունը ուղեղի ճակատային բլթի հետ կապված խնդիրների կարող է բերել։

Մասնագետները նշում են, որ մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է կրճատել սմարթֆոնների օգտագործումը, ինչպես նաեւ С վիտամինով հարուստ սնունդ շատ օգտագործել։

bujinfo.am