Իլոնա Նուրբեկյանը Եգիպտոսում հանգիստը վայելել է Մհեր Մխիթարյանի հետ․ դերասանները՝ իրենց վերագրվող սիրավեպի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իլոնա Նուրբեկյանը Եգիպտոսում հանգիստը վայելել է Մհեր Մխիթարյանի հետ․ դերասանները՝ իրենց վերագրվող սիրավեպի մասին

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանն ու դերասան Մհեր Մխիթարյանը ամռան սկզբին Եգիպտոսում էին, որտեղից պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում Ինստագրամի էջերում: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նրանք միասին էին մեկնել Եգիպտոս՝ վայելելու համատեղ հանգիստը։ Tert.am Life-ը կապ է հաստատել նրանց հետ՝ պարզելու, թե ի՞նչ բնույթի հարաբերություններ ունեն:

Մհերի խոսքով՝ համատեղ հանգիստի միտքը նախապես չի եղել՝ որոշումն անկախ իրարից են կայացրել․ «Միասին հանգստի մեկնելը հանկարծակի ստացվեց: Ես ծրագրել էի մեկնել Եգիպտոս, Իլոնան ասաց, որ ինքն էլ է գնալու, միասին մեկնեցինք»։ Մհերն ու Իլոնան եղել են նույն հյուրանոցում, միասին մեկնել են, միասին վերադարձել, չնայած Մհերը վստահեցրեց, որ առանձին փաթեթներով են մեկնել՝ տարբեր համարներում են եղել, ինքն ու Իլոնան սիրավեպ չունեն:

Իլոնան ևս նշեց, որ իրենք լավ ընկերներ են։ Ըստ դերասանուհու՝ չէր պատկերացնում, որ իրենց համատեղ հանգիստը կարող էր նման խոսակցությունների հիմք տալ։ «Եթե անկեղծ, չէի սպասում, որ կարող են նման արձագանքներ լինել։ Երբ նման բան չի լինում, չես էլ պատկերացնում, որ  հնարավոր է՝ սխալ ընկալվի։ Ինձ համար դա լրիվ նորմալ է, ոչ մի վատ բան չկար դրա մեջ»,- մեկնաբանեց Իլոնան։

Վերջինս նկատեց, որ իրենք բացի ընկերներ լինելը նաև միասին են աշխատում՝ գործընկերներ են։ «Մենք լավ ընկերներ ենք՝ մեր միջև բացարձակ ընկերություն է, նաև լավ գործընկերներ ենք։ Մեր հանգիստն, այո՛, միասին է եղել։ Այնտեղ ընկերներ էլ ունեինք, բայց Հայաստանից միասին ենք մեկնել ու միասին էլ վերադարձել ենք։ Ոչ մի գաղտնիք,  սիրավեպ և նմանատիպ ինչ-որ բան չի եղել, չկա, որովհետև ես հանգստից նաև լուսանկարներով եմ կիսվել»,- Նշեց Իլոնան։

life.tert.am