2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը Հայաստանում հայտնաբերվել է միջատների, այդ թվում՝ կարիճների խայթելու 170 դեպք, որոնց հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում միջատների խայթոցի հետևանքով 2 մարդ մահացել էր: Հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:
Փորձագետը տեղեկացրեց, որ ալերգիկ ֆոնի բացակայության դեպքում միջատի խայթոցը կյանքի համար վտանգավոր չէ:
Ինչ վերաբերում է կարիճներին, ապա ինչպես տեղեկացրեց փորձագետը, Հայաստանում մահացու վտանգավոր տեսակներ չկան: Չնայած դրան, կարիճի խայթոցի դեպքում արժի դիմել բժշկական օգնության: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, քանի որ աճող օրգանիզմում դրանց խայթոցի վտանգավոր ազդեցությունը մեծանում է:
Խանգելդյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ կարիճն իր թույնի ամբողջ չափաբաժինը բաց է թողնում միայն ինքնապաշտպանության նպատակով, իսկ դա նշանակում է, որ «սովորական» խայթոցի դեպքում միջատը կարող է այս չափաքանակը մի փոքր նվազեցնել: