54 տարական հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էդիտ Գոնսալեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» (Rosa salvaje, 1987-1988) սերիալում Լեոնելա Վիլյարեալի դերով: Հունիսի 13-ին այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, որի դեմ նա պայքարում էր վերջին երեք տարվա ընթացքում:
Էդիտ Գոնսալեսն ուներ ամուսին եւ դուստր՝ 14-ամյա Կոնստանցան:
Դերասանուհին նաև նկարահանվել է «Հարուստները նույնպես լաց են լինում» (Los ricos tambien lloran, 1979 -1980), «Վայրի սիրտը»(Corazon salvaje, 1993) և բազմաթիվ այլ սերիալներում: