Ֆաստ ֆուդի, այդ թվում, աշխարհի շատ երկրներում այդքան տարածված համբուրգերների օգտագործումը նպաստում է ուղեղի վաղաժամ ծերացմանը և նեյրոդեգեներատիվ գործընթացների վաղ առաջացմանը: Նման բացահայտում են արել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականներիը:
MedicalXpress-ը հաղորդում է, որ փորձագետները վերլուծել են 200 հետազոտությունների արդյունքները, որոնք ստուգել են ուղեղի առողջության, ծերացման և մի շարք գործոնների միջև կապը, որոնք կարող են ազդել այդ գործընթացների վրա:
Գիտնականները կարողացել են համոզիչ ապացույցներ գտնել, որ անառողջ դիետան (ֆաստ ֆուդ, շատ յուղոտ և տապակած սնունդ) և երկար ժամանակ ֆիզիկական ակտիվության բացակայությունը ոչ միայն մեծացնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացումը (առանց ինսուլինային կախվածության), այլև վատթարացնում կոգնիտիվ գործառույթները` դեմենցիա, ուղեղի ատրոֆիա առաջացնելով:
Հետաքրքիր է, որ ֆաստ ֆուդի օգտագործման արդյունքում ուղեղում նեյրոդեգեներատիվ գործընթացները կարող են շատ ավելի վաղ սկսվել, քան սովորաբար և անդառնալի բնույթ ունենալ, եթե մարդն արդեն հասել է միջին տարիքի:
Դրա համար 60 տարեկան մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկի նվազմանն ուղղված խորհուրդները, իրականում անօգուտ են. այդ խնդիրների զարգացման վտանգը նվազեցնելու համար հարկավոր է հնարավորինս շուտ սկսել ճիշտ սնվել:
ֆաստ ֆուդը, ինչպես վերջերս է պարզվել, նույնպես մեծացնում է քաղցկեղի և սննդային ալերգիայի զարգացման վտանգը: