
Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցի իր էջում։
«Իմ հրապարակած տեսանյութի տակ, որտեղ ես ավտոսրահից դուրս եմ գալիս իմ նոր մեքենայով, այնքան կեղտ ու վիրավորանք կա: Այդքան վատ բան իմ հասցեին վաղուց չէի կարդացել: Եվ գրում են միայն տղաները՝ իբր իրեն է ցույց տալիս «թեստ-դրայվի» ժամանակ, մեքենան իրենը չէ, միայն հանուն Ինստագրամի է տեսանյութը նկարահանել ավտոսրահում, ճարպոտ կովը՝ սև Panamera-ով և այլն: Ես միայն մեկ հարց ունեմ՝ ով և ինչն է ձեզ խանգարում ձեր հետույքը բարձրացնել և ձեր ձեռքով աշխատած գումարով գնել այն, ինչ ուզում եք: Բավական է արդարացումներ փնտրեք, սկսեք գործ անել»,- լուսանկարին կից գրել է Գոհարը: