Իսպանիայի ազնվականության պատմական արխիվում հայտնաբերվել է նամակ, որը տեղեկացնում Է Ամերիկայից ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերադարձի մասին: Հունիսի 14-ին այս մասին հայտնել Է La Razցn թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ ուղերձը գրվել Է Պորտուգալիայի Ժուան Բ թագավորի կողմից Արագոնի Ֆերդինանդ Բ թագավորին, որն այդ պահին գտնվել Է Բարսելոնում՝ Իզաբելա Ա Կաստիլիացու հետ
Նամակում ասված Է, որ ծովագնացը վերադարձել Է Ատլանտյան օվկիանոսով իր առաջին ճանապարհորդությունից եւ հայտնաբերել Է ցամաք, որն առաջ հայտնի չի եղել եվրոպացիներին: Ուղերձում ասված Է. «Այստեղ՝ մեր Լիսաբոն քաղաքի նավահանգիստ ժամանեց (…) ձեր ծովակալը, որին մենք շատ ուրախ ենք տեսնելու»: Այսպիսով, նշում Է թերթը, խոսքը վերաբերում Է մի փաստաթղթի, որը հաստատում Է, որ Կոլումբոսը եղել Է Ամերիկայում եւ ապա վերադարձել: Ինչպես ընդգծել Է պատմական արխիվի տնօրեն Արանսասու Լաֆուենտե Ուրիենը, նամակն «առաջին պաշտոնական լուրն Է այն մասին, որ Քրիստափոր Կոլումբոսը վերադարձել Է իր առաջին ճանապարհորդությունից եւ որն նա ողջ Է»: «Դա զարմանալի փաստաթուղթ Է, որի մասին չեն իմացել եւ որը գտնվում Է հիանալի վիճակում,- հայտնել Է նա:- Մենք հավաստեցինք, որ այն իսկական Է, եւ որ այլ օրինակներ գոյություն չունեն»: Քրիստափոր Կոլումբոսի առաջին նավարկությունը դեպի Ամերիկայի ափեր տեղի Է ունեցել 1492 թվականին: Նա ստույգ հայտնի ճանապարհորդներից առաջինն Է կտրել- անցել Ատլանտյան օվկիանոսը: Բացի դրանից, համարվում Է, որ Կոլումբոսը հայտնագործել Է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաները եւ դրել դրանց հետազոտման սկիզբ: