Գեղեցկուհին հրապարակել է լուսանկարը Instagram սոցիալական ցանցում։ Վոևոդինան շնորհակալություն է հայտնել բաժանորդներին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար։
Մալայզիայի նախկին թագավորի՝ Մուհամմեդ V-ի կինը, «Միսս Մոսկվա» Օքսանա Վոևոդինան, որն ամուսնությունից հետո Ռիհանա անունն է վերցրել, առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկին։ Ռիհանայի ու նախկին արքայի որդու անունն է Տենկու Իսմայիլ Լեոն Պետրա Բին Տենկու Մուհամմեդ V Ֆարիս Պետրա։
Նա լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։ Վոևոդինան շնորհակալություն է հայտնել բաժանորդներին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար։
«Մեր կյանքը փոխվել է այս փոքրիկ մարդուկի ծնվելուն պես․ նա այս աշխարհ է եկել սեր պարգևելու ու սիրված լինելու համար», – գրել է Օքսանան՝ շնորհակալություն հայտնելով փոքրիկին, որ «իրենց ընտանիքն է ընտրել»։
Կինն ընդգծել է, որ ընտանիքն ու երեխաները կյանքի գլխավոր իմաստն են ու կոչ է արել հոգ տանել միմյանց մասին։
Հրապարակումն ավելի քան 24 հազար like է հավաքել։
«Շքեղ թագուհի», – գրել է madamme_nisaa-ն։
«Սքանչելի է», – մեկնաբանել է golovin_kv-ն։
Փոքրիկը ծնվել է մայիսի 21-ին։ Սուլթան Տուանկու Մուհամմեդ V Սուլթան Կելանտանը մինչև 2019 թվականի հունվարի 6-ը Մալայզիայի Գերագույն կառավարիչն էր։ 2018 թվականի նոյեմբերի 28-ին նա ամուսնացավ ռոստովցի Օքսանա Վոևոդինայի հետ։