Աշխարհի լավագույն դիետան. Միջերկրյածովյան սննդակարգը օգտակար է լյարդի, սրտի և ենթաստամոքասային գեղձի համար
Advertisement 1000 x 90

Աշխարհի լավագույն դիետան. Միջերկրյածովյան սննդակարգը օգտակար է լյարդի, սրտի և ենթաստամոքասային գեղձի համար

Միջերկրյածովյան դիետայի օգտակարության մասին բավականին վաղուց է խոսվում: Այժմ Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները նշել են այդ դիետային հետևելու ևս մի քանի պատճառ. պարզվել է, որ այն  օգնում է նվազեցնել լյարդում, սրտում, ենթաստամոքասային գեղձում և այլ օրգաններում ճարպի քանակը:

Journal of Hepatology-ում հրապարակված նոր հետազոտությունում ասվում է այն մասին, որ միջերկրյածովյան դիետային հետևելը օգնում է ոչ միայն նիհարել, այլև ազատվել կենսականորեն կարևոր օրգանների շուրջը ճարպի կուտակումներից, ինչը նկատելիորեն նվազեցնում է դիաբետի, բարձր ճնշման և սրտի խնդիրնրի ռիսկերը:

Մյուս դիետաները, ըստ գիտնականների, ներքին ճարպի կրճատման նման արդյունք չեն տալիս, թեև հենց ներքին ճարպից ազատվելը շատ ավելի կարևոր է, քան պարզապես նիհարելը:

Հետազոտության շրջանակում մասնագետները հավաքել են  ավելորդ քաշով մի քանի հարյուր կամավորների խումբ, որպեսզի տեսնեն, թե ինչպես անցումը միջերկրյածովյան դիետային և առողջ սննդաբաժինների այլ տեսակներին կազդի նրանց առողջության վրա: Պարզվել է, որ բոլոր կամավորները, անցում կատարելով սնվելու դիետեիկ ձևերին, միջինում 3 կգ-ով նիհարել են: Սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ, որոնք հետևել են միջերկրյածովյան դիետային ազատվել են լյարդի, սրտի և ենթաստամոքսային գեղձի ճարպից  (10-ից մինչև 30 տոկոս), ինչի շնորհիվ  նրանց արյունատար համակարգի վիճակը զգալիորեն բարելավվել է, իսկ ինսուլինի նկատմամբ զգայունությունը բարձրացել:

Հետազոտության այլ մասնակիցների մոտ, որոնք սնվել են ոչ միջերկրյածովյան սկզբունքներով, նման փոփոխություններ չեն եղել, թեև նրանք նույնպես նիհարել են:

Հիշեցնենք, որ  միջերկրածովյա դիետան ենթադրում է մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի, լոբազգիների, ընկույզների և սերմերի, ինչպես նաև զիթապտղի յուղի   օգտագործում: Ձվերն այդ սննդաբաժնում ընդհանրապես չեն օգտագործվում կամ չափավոր՝ շաբաթական 4 ձվից ոչ ավել:

Ձուկը կամ թռչնամիսը օգտագործվում են քիչ քանակությամբ, իսկ կենդանական մսի քանակը սահմանափակ է:

med.news.am