Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) հայտնի գծանկարներից ամենավաղն Արտինյի դղյակում (Ֆրանսիայի Էնդրի եւ Լուարի դեպարտամենտ) կայացած աճուրդում վաճառվել Է 80 հազար եվրոյով: Հունիսի 16-ին այդ մասին հայտել Է Agence France-Presse-ը (AFP):
Գործակալության տվյալներով՝ «Շվեյցարական շալե Լուարի ափին» նկարի գնորդը ֆրանսիացի մի գործարար Է, որը բնակվում Է Շվեյցարիայում: Նրա անունը չեն հայտնում: Նշվում Է, որ նա աճուրդին մասնակցել Է հեռախոսով: Լոտի մեկնարկային գինը 50 հազար եվրո Էր: 39,5 x 25 սանտիմետր ձեւաչափ ունեցող նկարում պատկերված Է քառահարկ մեծ տուն՝ կանգնած, ինչպես բացատրում Է մակագրությունը, Լուարի ափին Օռլեանում: Նկարի վրա նշված Է դրա ստեղծման ամսաթիվ-տարեթիվը՝ 1865 թվականի հուլիսի 2: Կտավի ստեղծման պահին Գոգենը եղել Է 17 տարեկան: Ներկայում դա գեղանկարչության ապագա վարպետի ամենավաղ հայտնի ստեղծագործությունն Է:
Պոլ Գոգենը պոստիմպրեսիոնիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկն Է: Նա «Կար անող կինը», «Ծաղիկով կինը», «Պտղաքաղ» եւ այլ նկարների հեղինակն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: