Համարժեք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշվով 27 տոկոսով ավելի գումար են ստանում, քան կանայք: Այդ մասին հայտնել Է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Դեբոր Գրինֆիլդին:
Ամենամեծ տարբերությունը Պակիստանում Է՝ ավելի քան 35 տոկոս: Ամենափոքր տարբերությունը Սկանդինավիայում Է՝ 10%: Գրինֆիլդը նաեւ նշել Է, որ չի կարելի կանանց արգելել զբաղվելու ծանր ու վտանգավոր աշխատանքով:
«Մենք գտնում ենք, որ կանանց գիշերային աշխատանքն արգելելն այն նկատառումով, որ դա անվտանգ չԷ առողջության համար, կարծրատիպ Է, որը խորացնում Է խտրականությունը»,-հավելել Է նա: Գրինֆիլդի խոսքով՝ այն ճյուղերում, որտեղ գերազանցապես զբաղված են կանայք, աշխատավարձը, որպես կանոն, ավելի ցածր Է այն ճյուղերի համեմատությամբ, որտեղ գերակշռում են տղամարդիկ: