Մեքենա վարելուց մինչև շեդևրների ստեղծում:
Նեյրոնային ցանցը արհեստական ինտելեկտ է, որը կարող է սովորել: Որոշ ձևերով նմանատիպ ծրագրերը գոյություն ունեին ութսունական թվականներին, սակայն այս ոլորտը հատկապես արագ զարգացում ստացավ 2015 թվականին: Նեյրոնային ցանցերի հնարավորությունները սկսել են ակտիվորեն ուսումնասիրել Մասաչուսեթսի և Օքսֆորդի նման առաջատար բուհերը, ինչպես նաև խոշոր կորպորացիաները, ինչպիսին է Google-ը:
Այժմ այս տեխնոլոգիաները հասանելի են բոլորի համար: Եվ մարդիկ արդեն իսկ այս տեխնոլոգիայի միջոցով տասնյակ խելագար և տարօրինակ ծրագրեր են հորինել: Ահա մի քանիսը:
- Ստեղծել գոյություն չունեցող մարդկանց դեմքեր
Ծրագրավորողը ստեղծել է կայք, որը կարողանում է ստեղծել անթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված մարդիկ գոյություն չունեն:
Նման ծրագիր է ներկայացրել նաև NVIDIA-ն:
Thispersondoesnotexist կայքի հեղինակը Ֆիլիպ Վանգն է: Նա հավաքագրել է շատ իրական մարդկանց լուսանկարներ և նեյրոցանցի միջոցով խմբագրել դրանք: Ծրագիրը կարողանում է առանձնացնել դեմքի տարբեր հատվածներ՝ մազեր, քիթ, շրթունքներ, դեմքի ձև, և այլն:
The Verge-ը հայտնում է, որ կայքը կարողանում է միավորել տարբեր հատվածները և ստանալ լուսանկարներ, որոնք գրեթե անհնար է տարբերել իրական մարդկանց նկարներից:
Անգամ 100 մարդու լուսանկարից հնարավոր է ստանալ 100 հազարավոր կեղծ մարդկանց նկարներ: Դրանք բոլորը կտարբերվեն իրարից:
Այս ալգորիթմն աշխատում է ոչ միայն դեմքերի, այլ նաև գրաֆիտիների և այլ լուսանկարների հետ:
- Կարդալ բարձրաձայն
Նեյրոցանցերի միջոցով ձայնի սինթեզման ծրագրերը շատ են: Սեփական ծրագրեր ունեն, օրինակ, Google-ը և Yandex-ը:
Նման կերպ ստեղծված ձայնը հարթ է և իրատեսական: Այս մեթոդը ունի շատ կիրառություններ՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար կարդալու հնարավորություն ստեղծելուց՝ մինչև հավելվածների ձայնավորում:
- Մեքենա վարել
Շատ ընկերություններ տրանսպորտի ապագան տեսնում են առանց վարորդի մեքենաներում: Սեփական մշակումներ ունեն Audi-ն, Uber-ը, Google-ը, Tesla-ն, «Яндекса»-ը և շատ այլ ընկերություններ: Այս նախագծերի մեծ մասն աշխատում է նեյրոնային ցանցերի միջոցով:
Տեխնոլոգիան օգնում է մեքենաներին հասկանալ՝ որտեղ են գծապատկերները, ճանապարհային նշանները, այլ մեքենաները և հետիոտնը:
- Վերականգնել լուսանկարների և տեսանյութերի գույները
Տոկիոյի Վեդեդա համալսարանի գիտնականները մշակել են մի ծրագիր, որը սև և սպիտակ լուսանկարները և տեսանյութերը դարձնում է գունավոր: Նեյրոնային ցանցը սովորել է տարբերել հիմնական պատկերների գույները: Օրինակ՝ երկինքը կապույտ է, խոտերը՝ կանաչ, և այլն: Ծրագիրը ընտրում է առանձին պատկերները և գունավորում դրանք:
- Ամենուր տեսնել շան դեմքեր
Նեյրոնային ցանցով աշխատող առաջին հայտնի տեխնոլոգիաներից էր Google-ի Inceptionism-ը: Այս տեխնոլոգիան ներկայացվել էր 2015 թվականին:
Տեխնոլոգիան տարբեր նկարների վրա ավելացնում էր շան շրթունքներ, ականջներ, դունչ և այն:
Հազարավոր մարդիկ օգտագործեցին տեխնոլոգիան իրենց նկարները հետաքրքիր դարձնելու, ինչպես նաև համաշխարհային հայտնիություն ունեցող նկարները փոփոխելու համար:
- Գրել երաժշտություն
Նեյրոնային ցանց կարելի է ներբեռնել ցանկացած տեսակի թվային տեղեկատվություն, այդ թվում՝ երաժշտություն:
Մի շարք հետազոտողներ սովորեցնում են իրենց ծրագրերին հայտնի կոմպոզիտորների երաժշտությունները:
Սեփական ստեղծագործություններ գրել նեյրոնային ցանցը դեռ չի կարողանում, սակայն պատճենել հայտնի երաժշտությունները լավ է ստացվում:
- Ստիպել քաղաքական գործիչներին ասել՝ ինչ պատահի
Նեյրոնային ցանցերի ամենասարսափելի կիրառություններից մեկը տեսանյութերի սինթեզն է: Ցանցի միջոցով հնարավոր է անել այնպես, որ հայտնի մարդիկ խոսեն այն, ինչ դուք ցանկանում եք:
Օրինակ՝ Վաշինգտոնի համալսարանոմ փորձարկում են իրականացրել և, տեսանյութում շարժելով Բարաք Օբամայի շրթունքները, ստացել են իրենց ցանկացած տեքստը:
- Քայլել
Google-ի դուստր ընկերությունը՝ DeepMind-ը, փորձարկում է արել: Երեք տարբեր վիրտուալ կերպարները՝ մարդը, փայտը՝ երկու ոտքերով, և գունդը՝ 4 թաթերով, պետք է սովորեին քայլել: Նրանք ոչ մի տեղեկություն չունեին, թե ինչպես է պետք անել դա: Նրանք գիտեին միայն, որ պետք է հասնել մի կետից մյուսը: Մոտ 100 ժամ անց բոլեր երեք կերպարներն էլ սովորել են քայլել, վազել, թռչել և շարժվել անհարթ տարածքներում:
- Կառավարել ռոբոտներին
Նեյրոնային ցանցերի վրա հիմնված տեխնոլոգիաները շատ են օգնում ռոբոտներ ստեղծողներին:
Օրինակ, Disney-ի հետազոտական ընկերության ստեղծած ռոբոտը կարողանում է քայլել 1,3 կամ 3 ոտքերով:
Իսկ առաքիչ Starship Technologies ռոբոտը կարողանում է շարժվել փողոցներում, հաղթահարել արգելքները:
Սիրարփի Աղաբաբյան