Ատրճանակը, որով ենթադրաբար ինքնասպան է եղել Վինսենթ վան Գոգն Փարիզում աճուրդի կհանվի: Drouot աճուրդի տունը հայտնել է, որ այն հայտնաբերվել է դաշտում, ուր Վան Գոգն ուղևորվել էր 1890 թ. հուլիսի 27-ին: Նկարիչն իր հետ վերցրել էր նկարելու պարագաներ, որպեսզի բնության գրկում ստեղծագործի, սակայն այդպես էլ հետ չի վերադարձել:
Զենքը միանգամից չէ հայտնաբերվել: Տեղացի ֆերմերներից մեկն այն նկատել է միայն 1960 թ. և իսկույնևեթ փոխանցել այն ատրճանակի այսօրվա տիրոջ ծնողներին: Այն շատ վատ վիճակում է և շառ դժվար է այն նույնականացնել, սակայն 2012 թ. պատմաբան Ալեն Ռոանը հանրության դատին հանձնեց մի գիրք, որում նա անցկացրել էր ատրճանակի հայտնաբերման մանրակրկիտ վերլուծություն և համեմատել այն արխիվային գրառումների հետ: Տեխնիկական փորձաքննությունը ցույց տվեց, որ ատրճանակը հողում է մնացել 50-80 տարի և գետնին ընկնելու պահին շատ լավ վիճակում է եղել:
Եվ վերջում նշենք, որ այն գնահատվում է 40-60 հազար եվրո: