Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն արդեն 5 ամիս է՝ վայելում են աղջկա ծնողներ լինելու հաճույքը: Աստղիկը շեշտում է, որ աղջիկ երեխայի մեծացնելը բոլորովին այլ հաճույք է: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է փոքրիկի ծննդից հետո ընտանեկան կյանքի, նրա համար ոճային հագուստներ ընտրելու և Նարբեի՝ իդեալական հայր լինելու մասին:
Երջանիկ մայրիկը նշեց, որ մինչև դստեր ծնունդը չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում աղջիկ ունենալը, սակայն Շուշին իրեն տարել է այլ աշխարհ:
«Ես չգիտեի՝ ինչ է նշանակում լինել աղջկա մամա: Միայն աղջկաս ծննդից հետո հասկացա, որ դա լրիվ այլ աշխարհ է՝ ավելի սիրուն ու նուրբ: Տղայի դաստիարակությունը մի քիչ այլ է՝ աշխատում ես շատ փաղաքշական չլինել, որպեսզի «տղամարդավարի» մեծանա: Դա քեզ խանգարում է լիարժեք վայելել իր փոքր տարիքը: Աղջկա դեպքում այդ խնդիրը չկա: Այն, ինչ հոգուս խորքում ունեի, հիմա ազատ կիրառում եմ: Աղջկական խաղերն էլ ինձ ավելի շատ են դուր գալիս, քան տղայական խաղերը»,- ասաց Աստղիկը:
Մայրիկը հետևում է մանկական նորաձևությանը, թեև ոչ բոլոր թրենդներն է կարողանում կիրառել: Որքան էլ կարևորի երեխայի ոճային լինելը, առաջին տեղում փոքրիկի հարմարավետությունն է․ «Այս տարիքում շատ բաներ չեմ կարողանում հագցնել, որովհետև իրեն անմարմար են կիսաշրջազգեստները, շորտերը: Փորձում եմ նորաձև հագուստն այնպես ընտրել, որ իրեն հարմար լինի, որպեսզի երեխաս հանգիստ զգա հագուստի մեջ»:
Ամբողջությամբ՝ life.tert.am