«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է հանգստի ընթացքում։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, վարդագույն տոպ է կրում, գեղեցիկ վզնոցներ։ Ամառային կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու գլխարկը։ «Այ նոր զգացի, որ ամառ է»,- մեկնաբանություններում գրել է նա։








