«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Հմայիչ մայրիկը սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է եթերային վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են ամառային ցածրակրունկ կոշիկները։ «Մենք պատրաստ ենք երեկույթին»,- մեկնաբանություններում գրել է Լուսինե Թովմասյանը։







