Fip.am-ը մանիպուլացնում է. ինչպես է պատահել, որ Վահե Գրիգորյանը պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է դատախազի օգնականի պաշտոնում, ապա ընդգրկվել դատախազների պիտանիության ցուցակում. antifake.am
Advertisement 1000 x 90

Fip.am-ը մանիպուլացնում է. ինչպես է պատահել, որ Վահե Գրիգորյանը պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է դատախազի օգնականի պաշտոնում, ապա ընդգրկվել դատախազների պիտանիության ցուցակում. antifake.am

Երեկ՝ հունիսի 18-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցը՝ ուղղված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, միակ հարցն էր, որին Գրիգորյանը պատասխանեց ակնհայտ վարանմունքով: Պարզ դարձավ, որ Գրիգորյանի մոտ իր զինվորական ծառայության հետ կապված ժամանակաշրջանն իր կենսագրության, թերևս, մութ կետերից է:

Պատգամավոր Գորգիսյանի հարցի էությունն այն էր, թե արդյո՞ք Գրիգորյանի՝ զինվորական ծառայության զորակոչվելուց մեկ ամիս անց Արցախի զինվորական դատախազությունում դատախազի օգնական նշանակվելու գործընթացում կոռուպցիոն ու հովանավորչական երևույթներ առկա չեն: Գորգիսյանը հայտնեց նաև, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի կողմից 1999 թ. ստորագրված պիտանելիության հրամանագիր, որում հաստատված ցուցակում 103-րդ տեղը զբաղեցնում է Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը հայտնեց, որ ինքը հրաման է կատարել։ Փաստորեն իրեն հրամայել են, որ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն ինքը պետք է տաքուկ աշխատասենյակում, առանց տեղաշարժման իրավունքի սահմանափակման ծառայություն անցնի։

Այս ամենը հետին պլան մղելու համար իշխանական մի շարք լրատվամիջոցներ և fip.am հարթակը, սկսեցին մանիպուլյացիոն մեթոդներով մեծ հնչեղություն ստեղծել պատգամավոր Գորգիսյանի հարցի միայն մի մասի շուրջ, այն էլ՝ ընդամենը մեջբերված փաստաթղթի առումով: Տեղեկատվական հարթակները սկսեցին մեկը մյուսի հետևից դաշտ սպրդել միտք, թե Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրել է փաստերը՝ իբր պնդելով, թե նույն ցուցակում առկա Միշա Գրիգորյանը հենց Վահե Գրիգորյանի հայրն է, և պիտանելիության ցուցակը նույնացրել է առաջխաղացման ցուցակի հետ:

Իսկ ի՞նչ էր իրականում ասում Գևորգ Գորգիսյանը. ոչ հաստատված փաստի տեսքով, և ճշտող հարցադրմամբ հետաքրքրվում էր, թե արդյո՞ք ցանկի 101-րդ համարը Գրիգորյանի հայրն է, և եթե այո, ապա արդյո՞ք հայրը, լինելով դատախազ, չի միջամտել որդու՝ պարտադիր զինվորական ծառայությունը բարենպաստ միջավայրում և դատախազական աշխատասենյակում կազմակերպելու և դատախազական լիազորություններով նրան օժտելու համար:

Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մարդն իր հայրը չէ, իր հայրը բանվոր էր, իսկ մայրը՝ հաշվապահ: Այսինքն՝ Գրիգորյանը պատասխանեց հարցի միայն մի՝ հոր հետ կապված հատվածին, իսկ թե ինչպես է պատահել, որ ՍԴ դատավորի թեկնածուն պարտադիր զինվորական ծառայությունը անցկացրել է դատախազական աշխատասենյակում, պատասխանը սահմանափակվեց նրանով, որ հրաման է կատարել։

Ինչ վերաբերվում է քննարկվող ցուցակին, ապա անհրաժեշտ է նշել, որ Գորգիսյանի փոխանցմամբ ինքը հետաքրքրվել է, և իրեն հայտնել են, որ պիտանելիության ցուցակը, ըստ էության, հենց առաջխաղացման ցուցակն է: Գորգիսյանը չի խեղաթյուրել փաստերը, ինչպես պնդում է fip.am-ը, քանի որ նշել է, որ իրեն այդպես են ներկայացրել։

Հիմնական ուշադրությունը բևեռելով այս «խեղաթյուրման» վրա՝ փաստերը ստուգող հարթակը հատուկ հմտությամբ անուշադրության մատնեց հարցի գլխավոր հատվածը, այն է՝ ինչպես է իր պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերվում է պիտանիության և առաջխաղացման ցուցակներին և դրանց նշանակությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ պիտանիության ցուցակը կատարում է հենց առաջխաղացման ցուցակի դեր, քանի որ դատախազների պիտանիության ամենամյա ցուցակում ընդգրկվում են բոլոր այն անձինք, ովքեր տվյալ տարում իրավունք են ստանում աշխատել դատախազությունում, հետևաբար՝ հայտնվել առաջխաղացման ցուցակում:

Ամբողջությամբ՝ antifake.am