HBO ալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը պատմել է «Գահերի խաղը» սերիալի սփին-օֆֆն ստեղծելու ընկերության պլանների մասին, տեղեկացնում է Entertainment Weekly-ին:
HBO-ն բանակցություններ է վարում գրող Ջորջ Մարտինի՝ «Սառույցի և կրակի երգը» գրքերի շարքի հեղինակի հետ, շարք, որը դրված է սերիալի հիմքում: Բլոյսը նշել է, որ նոր բեմադրման սյուժեն դեռ որոշված չէ: «Մենք ուսումնասիրում ենք տարբեր ուղղություններ, բայց այժմ ես չեմ կարող ասել, թե մենք հատկապես ինչ ենք անելու»,-հայտարարել է նա:
Նոյեմբերին ավելի վաղ ցանցում հայտնվել է «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի սյուժեն: Սփոյլերները հրապարակել է Reddit օգտատերը, որի հաշիվը հեռացվել է, սակայն տեղեկատվությունն արագորեն տարածվել է համացանցում:
«Գահերի խաղը» ամերիկյան ֆենթեզի-սերիալ է, որը 2011 թվականից թողարկվում է HBO ալիքով: 2017 թվականին կկայանա հերոսապատումի յոթերորդ՝ վերջին եթերաշրջանի ցուցադրությունը: Շոուն «Էմմի» մրցանակի է արժանացել 10 անվանակարգերում: