Մոլորակի բնակիչների հարցումը ցույց է տվել, որ Աֆրիկայի կենտրոնական և հարավային մասի բնակիչները սեքսուալ առումով ամենաբավարարավածն են. նրանց մոտ 20%-ն իր սեռական կյանքը համարում է իդեալականորեն դասավորված: Այս մասին հայտարարվել է Սիեթլում Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի հանդիպմանը:
Գիտնականներն ուսումնասիրել են հարցումների տվյալները, որոնք Gallup ընկերության մասնագետներն անցկացրել են Աֆրիկայի 3 տասնյակ երկրների մոտ 26 000 բնակիչների շրջանում: Ուսումնասիրության մեջ ներառվել են նրանց ընտանեկան և սեռական կյանքի վերաբերյալ մի շարք հարցեր, ինչը օգնել է պարզել՝ սեքսուալ առումով որքանով են բավարարված աֆրիկացիները:
Պարզվել է՝ տնտեսական բարեկեցության մակարդակը ոչ մի կերպ չի ազդել սեռական կյանքից բավարարվածության մակարդակի վրա, չեն ազդել նաև ո՛չ ՄԻԱՎ-ի վտանգը, ո՛չ այլ գործոններ, այդ թվում՝ կրոնական համոզմունքները: