Թոմ Հոլանդը (Սարդ-մարդը) եւ Ջեյք Ջիլենհոլը (չարագործ Միստերիոն), որոնք խաղացել են «Սարդ-մարդը. տնից հեռու» ֆլմում, նշել են Marvel կինոստուդիայի իրենց սիրելի ֆիլմը, բացի Սարդ-մարդու մասին պատմություններից, տեղեկացնում Է The Independent-ին:
Դերասանները համատեղ հարցազրույց են տվել, եւ սիրած ֆիլմի վերաբրյալ հարցին Հոլանդն անմիջապես պատասխանել Է. «Ինձ դուր Է գալիս «Թոր. Լագնարեքը», իսկ Ջիլենհոլն իսկույն հավելել Է. «Ես պատրաստվում Էի ասելու նույն բանը»:
Հետաքրքրական Է, որ ավելի վաղ Marvel-ի նույն հարցին «Վրիժառուների» դերասանները՝ Ջոն Չիդլը եւ Փոլ Ռադը, տվել են ճիշտ նույն պատասխանն՝ ընտրելով նույն ռեժիսոր Թայք Վայթիթիի՝ 2017 թվականի հենց նույն գերհերոսական ֆիլմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: