Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ, որոնք փորձել են վաճառել պատմական նշանակություն ունեցող երկու ավետարան:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, ըստ որի՝ 4 անձ ցանկացել է վաճառել պատմական նշանակության 2 ավետարան: Ժանդարմերիայի ջոկատը, իբրև գնորդ հանդես գալով, հանդիպել է նրանց: Արդյունքում 4 կասկածյալները ձերբակալվել են, որոնք ավետարանների դիմաց պահանջել էին 1 միլիոն 750 հազար դոլար:
Ներկայումս 2 ավետարաններն անցնում են տեխնիկական զննում՝ պարզելու համար, թե քանի տարվա հնություն ունեն, բայց ըստ նախնական տվյալների՝ այն պատկանում է քրիստոնեության տարածման վաղ շրջանին: