Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը. armeniasputnik.am

Հայ դիզայներները կարող են ազդարարել աշխարհին իրենց մասին. սրանում համոզված են աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում հավաքված նորաձևության ոլորտի ներկայացուցիչները։

Հնի ու նորի, ժամանակակից նորաձևության ու տարազների համադրությունը հայ դիզայներներից ներկայացվել է «Ժառանգություն» ցուցադրության ժամանակ ու նշանավորել է երկրորդ` Fashion Forum Yerevan – 2019–ի բացումը։

Fashion Forum Yerevan 2019

Ֆորումը բացվել է Երևանում հունիսի 25–ին ու կտևի մինչև հունիսի 29–ը։ Հայաստանի մայրաքաղաք են եկել բազում բլոգերներ, դիզայներներ ու աշխարհի տարբեր երկրների նորաձևության աշխարհի ներկայացուցիչներ` լավագույն միջազգային փորձը փոխանակելու համար։

Վերջերս տեղաբնակները սկսել են հայկական ապրանքանիշեր օգտագործել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հավատարիմ է մնում իր խոստումին` հագնել միայն հայկական ապրանքների արտադրանք։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Fashion Forum Yerevan 2019-ին
Ֆորումի բացման համար նա տեղական արտադրության աքսեսուարներ ու հագուստ էր ընտրել։ Հակոբյանն եկել էր ծնկներից ներքև նուրբ վարդագույն զգեստով, որը լրացնում էին հայկական ապրանքանիշի կապույտ կոշիկներն ու վառ բրոշը։
Ֆորումի կազմակերպիչ, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանի խոսքով, ցուցադրությունն ամբողջովին նվիրված է հայկական հարուստ ժառանգությանը։
«Ցուցահանդեսը մինչև ֆորումի ավարտը բաց կլինի։ Մենք հրավիրել ենք նորաձևության աշխարհի 13 ներկայացուցիչների, փորձագետների։ Նրանք երկու օր դասախոսություններ են կարդալու, տեղական դիզայներների հետ փորձ են փոխանակելու», – լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նա վստահ է, որ նման միջոցառումները կոգևորեն հայ դիզայներներին ու կնպաստեն նորաձևության աշխարհի զարգացմանը։

Նորաձևությունը, որպես զբոսաշրջության զարգացման խթան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը վստահ է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։

«Հիմնական նպատակներից մեկը աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելն է, ֆորումը միանշանակ իր ներդրումը կունենա այդ գործում», – Sputnik Արմենիկայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալոյանը։

Նրա խոսքով` միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել են այդ ոլորտի միջազգային մակարդակի փորձագետներն ու լավագույն լրագրողները։ Նրանք  լուսաբանելու են ոչ միայն ֆորումը, այլև Հայաստանը որպես տուրիստական ուղղություն։ Նրանցից յուրաքանչյուրն ընթերցողների իր շրջանակն ունի, որոնց ներկայացուցիչներն արդեն որպես հնարավոր զբոսաշրջիկ են դիտարկվում։

armeniasputnik.am