Տնային պահածոներն անվտանգ չեն առողջության համար. բժիշկ էնդոկրինոլոգ
Advertisement 1000 x 90

Տնային պահածոներն անվտանգ չեն առողջության համար. բժիշկ էնդոկրինոլոգ

Տնային պահածոները կարող են լուրջ վտանգ պարունակել առողջության համար: Հունիսի 26-ի մամուլի ասուլիսում բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ պահածոյացման ժամանակ բոտուլոտոքսինը, որն արատադրվում է Clostridium botulinum մանրէների կողմից, չի ոչնչանում: Իսկ դա նշանակում է, որ բոտուլիզմի զարգացման պոտենցիալ վտանգ կա, որը կարող է մահացու ելքով ավարտվել:

Աբովյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ բոտուլոտոքսինը կարող է պարունակվել մարինադում և աղածոներում, այդ թվում մարինացված սնկերում և կարմիր պղպեղում:

Վտանգ են ներկայացնում նաև մեծ տակառներում աղածոները, քանի որ տարայի հատակին մոտ  անաերոբային պայմաններ են ստեղծվում: Նրանք, ովքեր չեն կարող հրաժարվել տնային պահածոներից, փորձագետը խորհուրդ է տալիս սահմանափակվել պահածոներով, որոնք կարելի է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել: Այդ ժամանակահատվածը բավարար է բոտուլոտոքսինի ոչնչացման համար:

Էնդոկրինոլոգը նաև կոչ արեց հրաժարվել բորբոսով ծածկված մթերքների օգտագործումից, անգամ եթե բորբոսնած հատվածը իր չափերով կետից մեծ չէ: Դա մասնավորապես վերաբերում է մուրաբաներին, պանրին, մրգերին և բանջարեղենին: Շատերը նախընտրում են պարզապես կտրել բորբոսով ծածկված հատվածը, սակայն Աբովյանը զգուշացնում է. մթերքն ավելի լավ է թափել, քանի որ առաջին հայացքից անգամ բորբոսով աննշան ծածկված լինելու դեպքում այն իրականում ամբողջությամբ վարակված է սպորներով:

Բանն այն է, որ բորբոսն արտադրում է աֆլատոքսին, որը կուտակվելով օրգանիզմում, կարող է առողջության համար սպառնալիք դառնալ:

med.news.am