Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Ինչպես արդեն գրել էինք՝ 2019թ.-ի հուլիսի 3-ից Netflix-ը կսկսի ցուցադրել «Վերջին կայսրերը»/«The Last Czars» սերիալը, որը պատմում է հայտնի ցար Նիկոլայ 2-րդի կյանքի ու մահվան մասին: Նիկոլայ 2-րդ հայտնի Ռոմանովների դինաստիայից էր և Ռուսաստանի վերջին ցարը: Նա ուներ 4 աղջիկ՝ այդ թվում նաև հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Անաստասիայի նախատիպ համարվող Անաստասիա Նիկոլաևնան և մեկ տղա: Ողջ ընտանիքը դաժանաբար սպանվել է:

Թողարկվել է սերիալի առաջին թրեյլերը, որտեղ կարող եք տեսնել ոչ միայն սերիալի գլխավոր հերոսներին՝ Նիկոլայ 2-րդին, կայսրուհի Ալեքսանդրային, Գրիգորի Ռասպուտինին, Անաստասիային, այլ նաև Հայաստանի Արարատ մարզում գտնվող Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը: Փաստորեն (հնարավոր է, որ) սերիալի նկարահանումները տեղի են ունեցել նաև Հայաստանում, ինչի մասին սակայն հավելյալ տեղեկություններ չկան:

vnews.am