Tens բրենդը հանրության և հատկապես կինոսերների, և հատկապես Ուես Անդերսոնի երկրպագուների դատին է ներկայացրել իր նոր արևային Spectachrome ակնոցը, որը ստեղծված է գունավորելու բոլորիս կյանքը Ուես Անդերսոնի ֆիլմերի գույներով և լցնել մեր կյանքը վարպետի ֆիլմերում տիրող խելահեղ մթնոլորտով:
Կանաչ գույնը և կիտրոնի երանգները ստանալիս Tens-ը ոգեշնչվել է Անդերսոնի “Moonrise Kingdom” («Լիալուսնի թագավորություն»), “The Royal Tenenbaums” («Տենենբաում ընտանիք»), և “Hotel Chevalier” («Շեվալյե հյուրանոց») ֆիլմերից:
«Սա մի ներկայացում է, որը թույլ է տալիս հանդիսատեսին տեղափոխվել վինտաժային կինոյի տարօրինակ և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ աշխարհ»,-ասել են բրենդի հիմնադիրները:
Հիշեցնենք, որ 2014 թ. Tens ընկերությունը ցնցեց բոլորին իր նոր արևային ակնոցների շարքով, որը պատրաստված էր ինստագրամի ոճով և մշակված էր լուսանկարիչների կողմից հատուկ լուսանկարիչների համար:
Բրենդի համահիմնադիր Քրիս Ռեյդը ասել է. «Գրեթե 5 տարի է անցել այն պահից, երբ մենք ներկայացրեցինք մեր նոր՝ ինստագրամի ոճով ֆիլտրը և մենք ուզում էինք ամեն ինչ լավ անել: Անկեղծ ասած, Spectachrome-ին նայելիս քեզ զգում ես 70-ականների՝ արևից խամրած բացիկի վրա և մենք անհամբեր սպասում ենք, թե մարդիկ երբ այն կփորձեն»:
Spectachrome արևային ակնոցը մշակվել է Շոտլանդիայում, Ֆրանսիայում և պատրաստվել Հյուսիսային Իտալիայում: Այն չափազանց դիմացկուն է և շատ հուսալի: