Մատով հողաթափեր ամռանը շատ են հագնում, բայց առողջության համար դրանք շատ վտանգավոր են, նախազգուշացնում են մասնագետները։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, երկար ժամանակ մատով հողաթափր կրելը կարող է հանգեցնել պլանտար ֆասցիիտի առաջացման (կրնկի ուժեղ ցավեր)։ Բապտիստական բժշկական կենտրոնի (Հյուսիսային Կարոլինա) մասնագետ Քամիլա Լոնգը նույնպես հաստատում է դա։
«Հողաթափը տեղում ֆիքսելու համար մարդը ծալում է ոտքի մատները, ինչը հանգեցնում է նրա բնական քայլվածքի փոփոխության։ Դա կարող է վտանգավոր լինել ձկնամկանների և կրնկի ջլերի համար, ինչպես նաև առաջացնել մեջքի ցավեր»,- ասել է Քամիլա Լոնգը։
Մատով հողաթափերով, ըստ մասնագետի, վտանգավոր է մեքենա վարել, ցանկացած պահի դրանցից մեկը կարող է մնալ ոտնակների արանքում։
Եթե ստիպված եք երկար ժամանակ ոտքի վրա մնալ, մասնագետը խորհուրդ է տալիս մատով հողաթափեր չհագնել. դրանցով ոտքերը բավարար չափով հենարան չեն ունենում, ինչը հանգեցնում է մեծ լարվածության կրնկի ջլերում և բարձրացնում է ոտքերը վնասելու վտանգը։ Բժիշկ Լոնգը խորհուրդ է տալիս գնել այնպիսի ամառային կոշիկ, որը քայլելիս ծալվում է այն նույն տեղում, ինչ և թաթը, այդ դեպքում ոտքն անհրաժեշտ հենարանով է ապահովվում։